Ավանի թաղապետի որդին թաղապետարանի առջև սուրճի սարք է տեղադրել, աշխատակիցները տեսախցիկի առջև սուրճ են խմում՝ հաճոյանալու համար (ֆոտո)
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա Ավանի թաղապետարանի շենքն է։ Նորանշանակ թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը ըստ շրջանառվող լուրերի պատկանում է թաղապետի որդուն, ի դեպ թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում, հաճոյացնելու համար թաղապետին։
Հարգելի լրատվամիջոցներ խնդրում եմ հարցում ուղղարկեք Երևանի քաղաքապետարան ճշտելու համար ո՞ւմ է պատկանում տվյալ սարքը, կարելի՞ է արդյոք տեղական ինքնակառավարման շենքի մոտ տեղադրել նման սարք, միացված լինելով թաղապետարանի հոսանքի, արդյոք վճարո՞ւմ է հոսանքի գումարը, հարկային դաշտում գրանցված է, թե ոչ։ Մեկ էլ ուզում եմ հասկանալ՝ սա կոռուպցիա է, թե ոչ։