Հրաբխի ժայթքում Նոր Զելանդիայում. կան զոհեր և անհետ կորածներ
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում տեղի ունեցած հրաբխի ժայթքման հետևանքով հինգ մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեռևս չի հաջողվել պարզել զոհերի ինքնությունը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Նախնական տվյալներով՝ հրաբխի ժայթքման պահին կղզում շուրջ 100 մարդ է եղել, որոնց թվում և օտարերկրացի զբոսաշրջիկներ: Կան անհետ կորածներ: