Աննա Հակոբյանն անդրադարձել է իր ոտքերի մասին սոցցանցերի քննարկումներին ու լուսանկարներ հրապարակել
Զգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նկատի ունենալով սոցցանցերում քննարկումը իր կարճ զգեստի ու բաց ոտքերի մասին։
«Այս մի քանի լուսանկարները, որոնց մեծ մասը պետական կամ պաշտոնական հանդիպումներից են, իմ կողմից՝ ի աջակցություն ուսումնասիրությունների»,- գրել է նա։