Ձմռանը հնարավոր է Էմրե Ջան-Իվան Ռակիտիչ փոխանակում
Թուրինի «Յուվենտուս»-ը պատրաստում է առաջարկով դիմել կատալոնական «Բարսելոնա»-ին, որպեսզի իրականացվի Էմրե Ջան-Իվան Ռակիտիչ փոխանակում։ Այս մասին տեղեկանում ենք Gazzeta dello Sport կայքից։
Երկու ֆուտբոլիստներն էլ դժգոհ են ներկայիս ակումբներում իրենց կարգավիճակից և ցանկանում են փոխել ակումբային գրանցումը։
Ընդգծենք, որ թե՛ Ռակիտիչը և թե՛ Ջանն այս մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չեն ստանում իերնց թիմերում։