Էդինսոն Կավանին ամռանը հնարավոր է վերադառնա «Նապոլի»
Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կփորձի թիմ վերադարձնել Էդինսոն Կավանիին։
Այս մասին տեղեկանում ենք Il Mattino սպորտային կայքից։ Լաուրենտիսը Կավանիին կփորձի բերել մրցաշրջանի ավարտին, երբ կավարտվի ուրուգվայցի հարձակվողի ու «ՊՍԺ»-ի միջև պայմանագիրը։ Ավելի վաղ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Տոմս Տուխելը խոսել է Կավանիի կարգավիճակի մասին։
Հիշեցնենք, որ Կավանին «ՊՍԺ» է տեղափոխվել հենց «Նապոլի»-ից։