Ամանորի կորպորատիվ միջոցառման համար որքա՞ն գումար են հատկացրել Երևանի վարչական շրջանները
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է, թե որքան գումար է հատկացրել Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար:
Խաչատրյանը գրել է.
«Ներկայացնում եմ այն թվերը, որը վարչական շրջանները նախատեսել են աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ) համար.
1.✅Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ.
2.✅Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
3.✅Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ.
4.✅Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ.
5.✅Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ.
6.✅Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ.
7.✅Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ.
8.✅Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
9.✅Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ
10.✅Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ.
11.✅Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ.
12.✅Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ: