«Միլան»-ի ղեկավարները հաջորդ շաբաթ վերջնական պատասխան կստանան Զլատան Իբրահիմովիչից
Իտալական «Միլան»-ի ղեկավարները հաջորդ շաբաթ ակնկալում են վերջնական պատասխան ստանալ Զլատան Իբրահիմովիչից:
Այս մասին տեղեկանում ենք Calchiomercato-ից: Ակումբի ղեկավարները դրական պատասխան ստանալուց հետո արդեն իսկ հաջորդ շաբաթ մարզումներին կարող են տեսնել Իբրահիմովիչին,ով այս պահի դրությամբ այլև «Լոս-Անջելես Գելեքսի-ի ֆուտբոլիստ չի:
Ընդգծենք,որ վերջերս Զլատանը հաստատել էր,որ վերադառնալու է Իտալիա: