Վան դե Բեկը «Ռեալ» կտեղափոխվի ամռանը
«Այաքս»-ի կիսապաշտպան Դոննի վան դե Բեկը կարող է «Ռեալ» տեղափոխվել ամռանը։ Այս մասին տեղեկանում ենք De Telegraaf-ից։
Մադրիդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 55 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն անձամբ է ցանկանում տեղափոխվել «Արքայական ակումբ»։
Հոլանդիայի այս առաջությունում ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման և դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։