Օմսկի երկրամասում հայտնաբերվել է արյունով լցված լճակ
Համառուսական ժողովրդական ճակատի ակտիվիստները Օմսկի շրջանի Կալաչինսկի շրջանում հայտնաբերել են մահացած կենդանիների արյունով լցված ջրամբար:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Անօրինական անասունների գերեզմանոցը գտնվում է Նովոսիբիրսկի շրջանի սահմանին ՝ Կովալևո գյուղի մոտակայքում: Նրա բնակիչները բողոքում են սարսափելի գարշահոտությունից: Չնայած նրանց բոլոր բողոքներին և կոչերին, որևէ միջոցառում չձեռնարկվեց:Չնայած նրան, որ տեղի պաշտոնյաները ակտիվիստներին հայտնել էին, որ խնդիրը վերացվել է, այնուամենայնիվ դեպի լիճ հերթքկան այցի ժամանակ ակտիվիստները տեսել են նույն պատկերը։
Նշվում է, որ լիճ օրական թափվում է մոտ 30 տոննա արյուն։ Ակտիվիստները հայցն ուղարկել են դատախազություն։