Հայտնի են այս տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտները․ Forbes
Forbes ամսագիրը ներկայացրել է 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը։ Այս մասին տեղեկնում ենք Gazeta.ru կայքից։
5 տարվա մեջ 2-րդ անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնում է Թեյլոր Սվիֆթը, ով աշխատել է 185 միլիոն դոլար։ Այս գումարները նա աշխատել է իր համերգներով, գովազդներով ու նոր տեսահոլովակներով։ Երկրորդ հորիզոնականում է Քանյե Ուեսթը՝ 150 միլիոն դոլարով, իսկ երրորդը՝ Էդ Շիրանը՝ 110 միլիոն դոլարով։
Նշվում է, որ լավագույն 10-յակում հայտնված աստղերը միասին վաստակել են 1 միլիարդ դոլար։