Apple-ը 2020-ին կթողարկի միանգամից 5 նոր սմարթֆոն
Apple ընկերությունը 2020 թվականին միանգամից 5 նոր սմարթֆոն կթողարկի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Կթողարկվի iPhone 11Pro-ի 2 տարբերակ, որոնք կունենան տարբեր չափի էկրաններ, ինչպես նաև պլանավորում են թողարկել iPhone 11 c, որը նույնպես կունենա մի քանի տարբերակներ։
Վերջին մոդելը կլինի iPhone SE-ն, որն արդեն իսկ հանրությանը կներկայացվի 2020-ի առաջին կեսին։