Պայթյուն Մեքսիկայում․ կան զոհեր և վիրավորներ
Մեքսիկայի Պուեբլա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Զոհերից զատ 10 մարդ վիրավորվել է։ Նրանք այս պահին գտնվում են քաղաքի հիվանդանոցներից մեկում։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատներն ու ոստիկանությունը։ Պայթյունի պատճառը կարող է լինել զինամթերքը։