Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ․ Թովմաս Գրիգորյան
Վանաձորի «Լոռիի» սեփականատեր, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա Արտահերթ ժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Բարձրաձայնեցի անհանգստություն այն մասին, որ ՀՖՖ Նախագահի թեկնածություն առաջադրած Արմեն Մելիքբեկյանը դեռեւս շարունակում է ղեկավարել Ֆեդերացիան, ինչը ենթադրում է, որ նրա ենթակայության տակ է նաեւ Արտահերթ ժողովի կազմակերպման գործընթացը։
Ա․ Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ, քանի որ ՀՖՖ վարչական շենքը չի կարող հանդիսանալ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ։ Հույս ունեմ՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը խոհեմ կգտնվի եւ կընդունի առաջարկս»։