Ես այս պահին սպասում էի 4 տարի․ Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպե՞ս է հարվածել Մատերացիին
Զլատան Իբրահիմովիչը GQ-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է վնասվածք հասցրել «Ինտեր»-ի նախկին ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին։ «Ես «Յուվենտուս»-ի կազմում էի հանդես գալիս, և մենք խաղում էինք «Ինտեր»-ի հետ։ Մատերացին ասսասինի նման ինձ վնասվածք հասցրեց։
Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ էր։ Դա տեղի ունեցավ 2006 թվականին։ 2010-2011 թվականին, երբ արդեն «Միլանում» էի հանդես գալիս, դերբիի շրջանակներում հանդես եկանք «Ինտեր»-ի հետ։
Եվ դա ինձ մոտիվացրեց։ «Միլան»-ը հաղթեց 1-0 հաշվով։ Դրվագներից մեկում Մատերացին մոտեցավ ինձ և ես թաեքվանդոյի հարվածով նրան ուղարկեցի հիվանդանոց։ Այդ ամենից հետո Դեյան Ստանկովիչը ինձ հարցրեց, թե ես ինչու այդպես արեցի և ես պատասխանեցի, որ այս պահին ես սպասել էի 4 տարի»։