Օդեսսայում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի
Օդեսսայի քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի:
Ավելի վաղ հայտնվում էր հրդեհի հետևանքով 2 զոհի և 14 անհետ կորածի մասին:
Ոստիկանությունը քննություն է վարում՝ պարզելու դեպքի մանրամասները:
Նախնական երկու վարկած կա՝ միտումնավոր հրդեհելը և էլեկտրական լարերի անսարքության հետևանքով հրդեհի բռնկվելը: