էս ի՞նչ դուխով եք, մենք էլ ենք ուզում, որ Ամանորը անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
Ասում եք՝ այս տարի ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետև վերջին տարիներին Ամանորի ծախսերը չե՞ն գերազանցել 40-50 մլն դրամը, իսկ այս տարի պետությունը և քաղաքապետարանը տրամադրում են մոտ 750 հազար դոլա՞ր: Այսօր, դեկտեմբերի 6-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ այս հարցադրմամբ հանդես եկավ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա հիշեցրեց նախորդ տարվա տոնածառը, որը քաղաքապետարանի վրա արժեցավ 75 հազար դոլար, ու նկատեց, որ չնայած նույնիսկ այդ 75 հազար դոլորը դժգոհություն էր առաջացրել, այնուամենայնիվ, այս տարի ամանորյա ծախսերն ավելացել են։
«Ես ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք ամանորյա ծախսերին շուրջ մեկ մլն դոլար տրամադրում, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ: Պարոն Սարգսյանն ասում է՝ կառուցելու ենք ամանորյա վերգետնյա անցում, որն արժենալու է 44 մլն դրամ: Սա ինչի՞ համար ենք անում, եթե 5-ամյա ծրագրից հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ սա ամենաթողություն է:
«Մենք էլ ենք ուզում, որ Ամանորն անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր»,- Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում