Վերաբերմունք չէ՞, երբ ջինսով ու բոթասներով են ավագանու անդմաները ներկա, թե՞ պետական ապարատ չի սա. ավագանու անդամը՝ քաղաքապետին (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին, թե արդյոք Երևանի քաղաքապետարանի՝ պետական ապարատի նկատմամբ վրաբերմունք չէ՞, երբ ավագանու անդամները ջինսով և բոթասներով են ներկայանում ավագանու նիստին:
«Պարոն քաղաքապետ, մի քանի օր է՝ մամուլում շրջանառվում է, սկզբում Դուք, հետո էլ պարոն վարչապետը ասացիք, որ ջինսով ներկայանելը վերաբերմունք է պետական ապարատին: Երևանի տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի նիստն է այսօր: Արդյոք դա վերաբերմունք չէ՞ պետական ապարատին, երբ այսօր ջինսով ու բոթասներով են ավագանու անդմամները ներկա: Թե՞ պետական ապարատ չի սա»,- հարցրեց Խաչատրյանին, ինչին Մարությանը պատասխան չուներ: Նա միայն շնորհակալություն հայտնեց Խաչատրյանին:
Մանրամասները՝ տեսանյութում