Ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին (տեսանյութ)
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ներսիսյանն ավագանու նիստի ժամանակ փողկապ նվիրեց քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Ոնց որ երկու հատ փողկապ ունեք հա՞ Ձեզ մոտ»,- հարցրեց Մարությանը, ինչին ի պատասխան Ներսիսյանն ասաց, որ մեկը նվիրում է քաղաքապետին, քանի որ «դե դեմոկրատ երկիր ենք»:
Մարությանը հարցրեց, թե ինչի՞ համար է Ներսիսյանն իրեն փողկապ նվիրում, ավագանու անդամն էլ ասաց՝ նվիրում է, որ նա էլ իրենց նման փողկապ կապի: Մարությանն, ի դեպ, փողկապով չէր:
Իր հերթին Մարությունը թույլտվություն խնդրեց փողկապը շեյխերին ու շեյխուհիներին վերանվիրելու:
«Ես Ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ, ես իրականում սրտանց նվիրեցի Ձեզ, իսկ Դուք տարաք հարցը նորից ուրիշ տեղ: Ես չգիտեմ, թե Դուք ինչ եք անում, և էս սրացումները ես չեմ հասկանում, թե ինչ է»,- նշեց Ներսիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում