«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է գնել Ուսման Դեմբելեին
Կատալոնական «Բարսելոնա»-յի ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն։
Այս մասին տեղեկանում ենք As սպորտային պարբերականից։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Դեմբելեի գործակալների հետ։
Կատալոնական ակումբը նույնպես դեմ չէ 100 միլիոն եվրոյով վաճառել ֆրանսիացուն, ով այդպես էլ չի կարողանում մարզավիճակ ձեռք բերել ու դրսևորել իրեն։ Դեմբելեն կատալոնական թիմ է տեղափոխվել 2017 թվականին՝ 125 միլիոն եվրոյի դիմաց։