Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
Մամուլ

«Ժողովուրդ». Դեռևս 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Պարզվում է` դեռևս 1993-ին է հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ ընկալել: Այս բացահայտումը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է արել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գաղտնազերծելով մի կարևոր փաստաթուղթ: Պարզվում է՝ 1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և ԼՂՀ – ի ղեկավարների հետ (տե՛ս լուսանկարը): «Ադրբեջանի ղեկավարությունը երաշխավորում է Գերագույն մարմնի ղեկավար Ա. Ջալիլոդին բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման շուրջ»։

Եվ եթե Բաքուն մոռանում է այս մասին, հայկական կողմը հիշեցնում է այս կարևոր դրվագը, ինչը պարզապես շրջադարձ կարող է առաջացնել բանակցություններում: Ընդ որում, այս փաստաթղթով, ըստ էության, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախը` որպես անկախ պետություն: Նման ֆորմատով այս երկու սուբյեկտների միջև հրադադարի սահմանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել շուրջ 12 անգամ, մինչդեռ մինչև հիմնական հրադադարի պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի պահպահման որևէ պայմանագիր, ըստ Կոստանյանի, առկա չէ: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել որպես իրավահարաբերության սուբյեկտ, հաստատվում է մեկ այլ երկաթյա փաստարկով, որ հիմնական հրադադարի պայմանագիրը ստորագրվել է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից, այլև Լեռնային Ղարաբաղի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը հիշեցրել է նաև «Չիրագովը` ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման գործընթացի սահմաններում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որը վերաբերում է ԼՂՀ ուղղակի ներգրավմանը, այդ թվում միջազգային իրավունքներ ձեռք բերելու և պարտավորություններ ստանձնելու եղանակով, ինչի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանի և կառավարության ներկայացուցչի փաստարկները մերժվեցին: Այսինքն` այս փաստաթուղթը իրավաբանորեն է հաստատում` Արցախը որպես բանակցային կողմ և անկախ պետություն ընկալվել է դեռևս տարիներ առաջ: «Կարծում եմ, որ սրանք իրավական այնպիսի փաստարկներ են, որոնց օգտագործումը բանակցային այս փուլում հրամայական է: Իսկ եթե չի արվում, դա իրավաբանորեն այլ որակում ունի…»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: