Էդեն Ազարն ու Մարսելոն ամենայն հավանականությամբ չեն մասնակցի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը
«Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ըստ բժիշկների վերջին ստուգման տվյալների՝ Ազարը բաց կթողնի մոտ 4-6 շաբաթ և այդ դեպքում չի կարող մասնակցել դեկտեմբերի 18-ին կայանալիք «Բարսելոնա»- «Ռեալ» հանդիպմանը։
Առողջական խնդիրներ ունի նաև Մարսելոն, ով բաց կթողնի 10-12 օր և նա նույնպես չի մասնակցի հանդիպմանը։