«ՊՍԺ»-ն պատրաստ է Կիլիան Մբապեին վաճառել «Ռեալ»-ին միայն մի դեպքում
«Ռեալ»-ը ցանկանում է գնել «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Փարիզյան ակումբն էլ իր հերթին հետաքրքրված է «Ռեալ»-ի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով։
Փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն կարծում է, որ բրազիլացին կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ցանկանում է նրան տեսնել իր թիմում։
Ինչպես հայտնում է իսպանական AS-ը, երկու թիմերի միջև բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ մադրիդյան ակումբը համաձայնվի վաճառել Վինիսիուսին։
20-ամյա Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ սպառվում է 2022 թվականին։