Հայաստանը հայտնվել է ամանորի անցկացման ցանկալի երկրների շարքում
OneTwoTrip հայտնի տուրիստական ընկերությունը տարբեր երկրների զբոսաշրջիկների շրջանում հարցում է անցկացրել, թե որոնք են Նոր Տարին անցկացնելու համար առավել նախընտրելի երկրները:
Հարցված զբոսաշրջիկների մեծ մասը Ամանորը նախընտրել է անցկացնել տաք երկրներում: Առավել ցանկալի երկրների շարքում է Թայլանդը, երկրորդ և երրորդ հորիզոնականում համապատասխանաբար՝ Իտալիան ու Գերմանիան են:
Չորրորդ երկիրը, որտեղ առավել շատ են նախընտրում հանգստանալ զբոսաշրջիկներն Ամանորին ՝ Եգիպտոսն է: Նախընտրելի երկրների ցանկում են հայտնվել նաև Պորտուգալիան, Չեխիան և Ֆրանսիան: Ցուցակում հայտնվել է նաև Հայաստանը: