«ՊՍԺ»-ն կապ է հաստատել Կառլո Անչելոտիի հետ
«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է վերադառնալ Ֆրանսիա։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «ՊՍԺ»-ն կապ է հաստատել Անչելոտիի հետ։ Անչելոտին և «ՊՍԺ» նախագահ Նասսեր Ալ-Հելաֆին ունեն շատ լավ հարաբերություններ։
Նշվում է նաև, որ 60-ամյա մասնագետը պատրաստ է վերադառնալ փարիզյան ակումբ։
Հիշեցնենք, որ Անչելոտին 2011-2013 թվականներին մարզել է ակումբը։