Յուրգեն Կլոպի թիմն ԱՊԼ-ում 32 խաղ է, ինչ անպարտելի է
Երեկ ԱՊԼ-ի շրջանակներում «Լիվերպուլ»-ը հերթական հաղթանակը տոնեց։
Յուրգեն Կլոպի սաները ակումբային ռեկորդ են սահմանել։ ԱՊԼ-ի շրջանակներում «Լիվերպուլ»-ը 32 հանդիպում է, ինչ պարտություն չի կրել։
Այդ 32 հանդիպման ժամանակ նա գրանցել է 27 հաղթանակ և 5 ոչ-ոքի։ Թիմն իր նախկին ռեկորդը գերազանցել է, որի ժամանակ նրանք 28 հանդիպում էին անպարտելի։ Այդ ցուցանիշը գրանցել էին 1987 թվականին։ Վերջին անգամ Կլոպպի սաները պարտվել են 2019 թվականի հունվարի 3-ին «Մանչեսթեր Սիթիին»։