Լիոնել Մեսսին նշել է, թե ո՞ւմ է քվեարկել Ոսկե գնդակի համար քվեարկության ժամանակ
Լիոնել Մեսսին նշել է, թե ո՞ւմ է քվեարկել Ոսկե գնդակի թեկնածուների թվում։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել ․ «Մտածում եմ, որ այս տարի շատ էին լավ խաղացողները։ Այդ իսկ պատճառով բարդ էր ընտրել ինչ-որ մեկին։Սակայն ես ընտրեցի Մանեին, քանի որ նա այն խաղացողն է, ով ինձ դուր է գալիս։
Մանեն շատ բան է արել այս տարի «Լիվերպուլ»-ի համար։ Այդ իսկ պատճառով ես ընտրեցի նրան։ Կրկնում եմ, որ այս տարի շատ էին լավ խաղացողները և ընտրություն կատարելը հեշտ չէր»։ Ընդգծենք, որ Մեսսին ստացավ իր կարիերայի 6-րդ Ոսկե գնդակը։