Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա իր պատմության ամենամասշտաբային գործադուլը
Այսօր Ֆրանսիայում տրանսպորտային միջոցների մասշտաբային գործադուլ է նախատեսված: Այն արդեն անվանել են Ֆրանսիայի պատմության մեջ ամենամասշտաբայինը:
Գործադուլավորները նախատեսել են քայլերթով անցնել քաղաքի միջով, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն կենսաթոշակային բարեփոխման դեմ: Դեռևս չորեքշաբթի երեկոյան Փարիզն արդեն պարալիզացվել էր՝ խցանման երկարությունը շուրջ 550 կիլոմետրի էր հասնում:
Չեն աշխատելու մետրոյի կայարանները, ավտոբուսները, տրամվայները, նախնական տվյալներով գործադուլավորներին կարող են միանալ նաև տաքսիստները, շտապօգնության մեքենաները: Արհմիությունները չեն հստակեցրել, թե որքան կտևի գործադուլը: