Համացանցում հայտնի էկոլոգ աղջնակը Ստոկհոլմում մրցանակ է ստացել
Հայտնի էկոլոգ Գրետա Թունբերգը Ստոկհոլմում մրցանակ է ստացել: Մրցանակն աղջկան հանձնել են՝ հաշվի առնելով նրա պայքարը, որն աղջիկն արդեն քանի տարի է տանում է՝ հանուն Երկիր մոլորակի պահպանության:
Արևմտյան լրատվամիջոցներն այդ մրցանակն անվանել են «Նոբելյան մրցանակի այլընտրանքային տարբերակ»: Թունբերգն իր ելույթում հայտնել է, որ իր համար անակնկալ էր այդ մրցանակն ստանալը:
«Ինձ համար անասելի պատիվ է այս մրցանակը ստանալը»,- իր Twitter-ի էջում գրառում է կատարել հայտնի ակտիվիստը: