Հրաձգություն ամերիկյան ռազմաբազաներից մեկում. կան վիրավորներ
Ամերիկյան Պերլ Հարբոր ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքի մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ չորեքշաբթի ուշ երեկոյան: Այս պահին հայտնի է, որ հրաձգության հետևանքով երեք հոգի է վիրավորվել: Այլ մանրամասներ դետևս հայտնի չեն:
Նշվում է նաև, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները: