Հրաձգություն Հնդկաստանում. կա 6 զոհ և 2 վիրավոր
Հնդկաստանում առնվազն 6 ոստիկան է զոհվել, 2-ը՝ վիրավորվել ոստիկանների միջև տեղի ունեցած հրաձգության արդյունքում:
Դեպքը տեղի է ունեցել Չխատիսգարխ նահանգում՝ վաղ առավոտյան: Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել ոստիկանների միջև փոխհրաձգության պատճառը:
Հայտնի է միայն, որ զոհերի մեծ մասը տեղում են մահացել, իսկ երկուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Հրաձգությունը կազմակերպած ոստիկանը ինքնասպան է եղել: Պարզվում են դեպքի մանրամասները: