ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու ԱսրյանըՋերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում ենՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցումԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս ենթարկվել է դաժան ծեծի. փաստաբան
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետ
Վազող տողեր

Մենք չենք կարող մեզ թույլ տալ որեւէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին. Վանեցյան. Hraparak.am

Մենք չենք կարող մեզ թույլ տալ որեւէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այս մասին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Օրեր առաջ իր հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի բառ էր արտաբերել Սորոսի հիմնադրամի թեմայով․ Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է Սորոսի հիմնադրամի գործունեությունը, պատասխանել էր՝ այո։ Դրանից հետո սորոսական եւ տարբեր գրանտային ծրագրերով աշխատող կազմակերպություններ մեծ աղմուկ բարձրացրին։ Բաց հասարակության հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը եւս օրեր առաջ անդրադարձավ այդ թեմային՝ իր վրդովմունքը հայտնելով Վանեցյանի արտահայտության հետ կապված։ Մենք դիմեցինք ԱԱԾ նախկին տնօրենին՝ խնդրելով մեկնաբանել Լարիսա Մինասյանի խոսքերը։

Պարոն Վանեցյան, Լարիսա Մինասյանը, օրերս արձագանքելով Ձեր գնահատականին, թե Սորոսի հիմնադրամը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, մասնավորապես ասել է. «...Մեր գործունեությունն ուղղված է եղել միմիայն հնարավորինս էֆեկտիվ ձեւով ՀՀ Սահմանադրությունում արձանագրված իրավունքների ջատագովությանը, պաշտպանությանը, ՀՀ պետական ինստիտուտների ուժեղացմանը, Հայաստանի հասարակության, քաղհասարակության, կրթական, առողջապահական համակարգերի ուժեղացմանը եւ այս ոլորտներում իրավունքի սատարմանը... ՀՀ Սահմանադրության չափանիշով մեր գործունեությունը վտանգ չի եղել եւ չի կարող լինել: Եթե պարոն Վանեցյանն ունի ուրիշ չափանիշներ` ուրիշ փաստաթղթերով, ես պատասխանատու չեմ դրա համար»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքերը, Դուք ուրիշ չափանիշնե՞ր ունեք:

Նախ` պետք է ասեմ, որ բոլորիս գործունեությունն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների ու ինստիտուտների ամրապնդմանը: Եվ Ձեզ վստահեցնում եմ, որ եթե Սահմանադրության ու օրենքների հետ խնդիրներ լինեին, ամենակոշտ արձագանքը չէր ուշանա: Համենայնդեպս, դրա որոշողը որևէ անհատ չէ, այդ թվում՝ տիկին Լարիսա Մինասյանը, այլ՝ պետական համապատասխան ինստիտուտները։

Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, ապա պետք է Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ տիկին Մինասյանն իր խոսքում արդեն իսկ մատնացույց է արել այն վտանգը, որը ես նկատի եմ ունեցել: Իրենց նպատակների մեջ նա չի կարեւորել Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ, ի տարբերություն Սորոսի հիմնադրամի, Հայաստանի ապագայով, հայ ժողովրդի բարեկեցությամբ մտահոգ ցանկացած ոք, անկախ իր առջեւ դրած խնդիրներից, պետք է հաշվի առնի մեր երկրին ուղղված սպառնալիքները:

Եթե մենք ապրեինք, օրինակ, Լուսնի վրա` առանց արտաքին սպառնալիքների, վստահեցնում եմ, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության օրակարգը կարելի էր միայն ողջունել, բայց մենք ապրում ենք Հարավային Կովկասում` Թուրքիայի ու Ադրբեջանի հարեւանությամբ, ու չենք կարող մեզ թույլ տալ որեւէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այնպես որ` չափանիշներ են նաեւ մեր հարեւանների ագրեսիվ վարքագիծը, տարածաշրջանում անկայունությունը, չափանիշներ են մեր ժողովրդագրական ճգնաժամը, միգրացիայի տեմպերը եւ այլն: Եթե առիթ կունենաք՝ փորձեք տիկին Մինասյանից հետաքրքրվել․ օրինակ, հնարավո՞ր է ապահովել Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, եթե մեր բոլոր կանայք մի օր որոշեն, որ իրենք բանակին տալու զավակ չունեն, այսինքն՝ այն, ինչը քարոզում են տիկին Լարիսայի ղեկավարած հիմնադրամից աջակցություն ստացող որոշ կազմակերպություններ: Ես այլ օրինակներ չեմ ուզում բերել, եթե կարիքը լինի, առավել մանրամասնությամբ կանդրադառնամ դրանց: