Սիրիական նավթը պատկանում է ԱՄՆ-ին. Դոնալդ Թրամփ
«Վաշինգտոնն իրավունք ունի օգտագործել սիրիական նավթը իր հայեցողությամբ»: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Թրամփը հավելել է, որ սիրիական նավթը պատկանում է ԱՄՆ -ին, քանի որ հենց Ամերիկան է, որ առանցքային դերակատարում է ունեցել Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործում:
Այս պահին ամերիկյան զորքերը վերահսկում են Եփրատի արևելյան հատվածը , որտեղ տեղակայված են նավթի ամենամեծ հանքերը: