«Ինտեր»-ի հարձակվողի համար կպայքարեն «Բարսելոնա»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն
Իտալական «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար իսկական պայքար են սկսել եվրոպական գրանդ ակումբները։
Մարտինեսին ցանկանում են գնել «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն։ Երկու թիմերն էլ պատրաստ են բավարարել թե՛ թիմի, թե՛ արգենտինացու պահանջները։ Կատալոնական ակումբը Մարտինեսին դիտարկում է որպես Լուիս Սուարեսին փոխարինող և մի քանի անգամ իսպանական սպորտային մամուլում ակնարկել է, որ կատալոնական թիմը ցանկանում է գնել Մարտինեսին։
Ըստ որոշ աղբյուրների Մարտինեսի հրաժարագինը կազմում 110 միլիոն եվրո։