«Յուվենտուս»-ը ցանկանում են երկարաձգել Պաոլո Դիբալայի պայմանագիրը
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալային։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Իտալիայի չեմպիոնները հաշվի առնելով Դիբալայի այս մրցաշրջանում ֆանտաստիկ ելույթները, ցանկանում են թիմում պահել արգենտինացուն ու երկարաձգել պայմանագիրը։ Նոր պայմանագրի համաձայն՝ Դիբալան թիմում կմնա մինչև 2024 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ ամռանը խոսակցություններ կային, որ Դիբալան ցանկանում է հեռանալ իտալական ակումբից։