Զլատան Իբրահիմովիչն ընտրել է «Միլան»-ը․ The Telegraph
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անգլիական մի շարք ակումբների առաջարկները չեղարկել է, քանի որ ցանկանում է հանդես գալ «Միլան»-ում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրը նշում է, որ շվեդ ֆուտբոլիստը մի քանի առաջարկ է ստացել անգլիական տարբեր ակումբներից, սակայն ոչ մի ակումբի հետ չի բանակցել, քանի որ ցանկանում է վերադառնալ «Միլան»։
Այս ամենի հետ մեկտեղ իտալական թիմի ղեկավարները և մի շարք կայքեր հստակ նշում են, որ Իբրայի ու միլանյան ակումբի միջև բանակցություններ չեն ընթանում։