«Բարսելոնա»-ի նվաճած 12 «Ոսկե գնդակների» կեսը պատկանում է Մեսսիին․ Էրիկ Աբիդալ
«Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է Մեսսիի հերթական «Ոսկե գնդակի» մասին։ Նա մասնավորապես ասել է․
«Այն, ինչ արել ու անում է Մեսսին, անհավանական է։ Մենք պետք է միայն ուրախ լինենք, որ Մեսսին խաղում է «Բարսելոնա»-ում։ Թիմի ֆուտբոլիստներն ակումբի պատմության մեջ նվաճել են 12 «Ոսկե գնդակ», որոնց կեսը պատկանում է Մեսսիին։ Ես հավատում եմ, որ Մեսսին կշարունակի պահպանել իր մարզավիճակը»։
Ընդգծենք, որ Մեսսին օրեր առաջ նվաճեց իր կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը»։