Հոնկոնգում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի դրոշը
Տասնյակ ցուցարարներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել չինական կառավարությանը, հավաքվել են Հոնկոնգում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ:
Ցուցարարները ոտնակոխ են արել Ամերիկայի դրոշը և այրել նախագահ Թրամփի խրտվիլակը: Նրանք ԱՄՆ նախագահին կոչ են արել՝ հրաժարական տալ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը որոշում էր ստորագրել կապված ՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության» հետ: Ըստ այդ որոշման ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Հոնկոնգի դեմ: