Ավստրալիայում 3 զբոսաշրջիկ է կորել. նրանցից մեկն այսօր գտնվել է
Ավստրալիական անապատում տղամարդու են գտել, ով շուրջ երկու շաբաթ մոլորված է եղել: Տղամարդը գտնվել է երկրի հյուսիսային շրջանում:
Ավելի վաղ՝ մի քանի շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ երեք հոգուց բաղկացսծ արշավախումբը մոլորվել է Ավստրալիայի կենտրոնական հատվածում:
Խմբի 52-ամյա զբոսաշրջիկ կնոջը, որոնողական աշխատանքներն սկսելուց շուրջ 12 օր հետո հաջողվել էր գտնել: Երկրորդ զբոսաշրջիկը քայլելով հասել էր Ալիս-Սպրինգս բնակավայր, որտեղ էլ օգնություն էր ստացել տեղի բնակիչներից: Որոնողական աշխատանքներ են տարվում՝ երրորդ զբոսաշրջիկին գտնելու ուղղությամբ: