Արժե կարդալ հուշարձաններ ներկելուց առաջ
Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է Շանթ հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի կողմից տեղի ունեցած միջադեպին: Վերջինս ներկել էր Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը:
«Արժե կարդալ հուշարձաններ ներկելուց առաջ...
Երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրել են Երևանի բերդը, խանության (Երևանի լանություն) 100 000 հպատակներից 23 000-ն էին ազգությամբ հայ: Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։
1828-1830 թվականներին Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներ՝ Ջավախք, Սյունիք, Արցախ, Գարդմանք։
Հայրենադարձությունը կազմակերպել էին ռուս դիվանագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԸ և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին: Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են տեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Հայկական մարզի տարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հայկական մարզը ռուսահայության համար սկսում է դիտարկվել որպես հայության նոր կենտրոն։ Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնություն՝ 52 տոկոս»,-գրել է փաստաբանը` ֆեյսբուքյան իր էջում։