ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Մամուլ

«168 ժամ». Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո ինքն իրեն պարգևատրել է

«168 ժամ» թերթը գրում է.

«Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների եւ մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաեւ վարսավիրի հայրը), եւ հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի եւ հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգեւատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաեւ բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։

Հաջորդ օրը, ասում են, մարզպետը վերանայել է իր որոշումը, երբ նկատել է, որ կոլեկտիվում չափից ավելի շատ է իր պաշտոնանկության շուրջ բամբասանքներ տարածվում, փորձել է բյուջեի հաշվին սիրաշահել որոշ աշխատակիցների։ Իր մոտ է կանչել աշխատակազմի փաստացի ղեկավարը դարձած իր մտերմուհի Լիլիթ Միրզախանյանին եւ հրահանգել է, որ ողջ աշխատակազմին, բացի իրեն դատի տված երկու անձանցից, 100 տոկոսանոց պարգեւավճարներ փոխանցել։

Փորձեցինք մարզպետի սույն կարգադրության հիմքերը պարզել, սակայն դրա մասին պաշտոնական տեղեկատվություն չհայտնաբերեցինք մարզպետարանի պաշտոնական կայքի կարգադրությունների բաժնում կամ հրամաններում։ Ստացվում է՝ մարզպետը բյուջեի հաշվին անձնակազմին սիրաշահելու որոշումը փորձել է թաքցնել ցանկում չներառված անցանկալի դեմքերից, եւ ամենակարեւորը՝ հանրությունից, որին Նոր Հայաստանում հեղափոխականների չկոռումպացված, թափանցիկ կառավարման խոստումներ էին տալիս ու ստիպում անվերապահորեն իրենց հավատալ։

Ի դեպ, մարզպետի համար երկու անցանկալի եւ պարգեւատրումների «անարժան» հերոսներն այն «սեւերն» են, որոնք հանդգնել են դատի տալ մարզպետին։ Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանն ու Սոցապահովության բաժնի պետ Նունե Մարտիկյանը, հիշեցնենք, հեղափոխական մարզպետի դեմ դատական հայցերով ընդվզումները սկսել են մարզի բժշկական կենտրոնների (ԲԿ) ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված սկանդալային մրցույթից հետո, որի աղաղակող խախտումների մասին մամուլը հրապարակել է բազմաթիվ անգամներ։

Հիշեցնենք, նշված անձինք բարձր արդյունքներով մասնակցել էին Վեդու եւ Արտաշատի ԲԿ-ների ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված մրցույթին, եւ փաստացի հաղթելու շանսերով հանդերձ՝ նրանց երկուսին էլ թույլ չէր տրվել հաստատվել այդ պաշտոններում՝ զուտ այն պատճառով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն այդ պաշտոնանկություններն ու նշանակումները հատուկ սցենարով էր իրականացրել, որպեսզի կանխավ իր միջնորդավորած անձանց նշանակի ղեկավար պաշտոններում, ինչպես որ պայմանավորվածությունը եղել է։

Ավելի վաղ, հիշեցնենք, մեր հրապարակման մեջ գրել էինք՝ մարզպետի հարկադրանքով մարզային երեք ԲԿ-ների ղեկավարներն ազատվել էին իրենց պաշտոններից, եւ այս կամայական որոշումներն ավելի քան 10 տարբեր հայցերով այսօր վիճարկվում են վարչական եւ մարզային դատարաններում։

Փորձեցինք այս եւ պարգեւավճարի մասին հարցադրումների պատասխանները ստանալ անձամբ մարզպետ Գարիկ Սարգսյանից, սակայն նա, ինչպես միշտ, խուսափեց ուղիղ պատասխանել 168.am-ի հարցերին։

Հիշեցնենք ՝ ամիսներ առաջ բողոքի մեծ ալիք բարձրացրեց նույն մարզպետի կարգադրությունը՝ իրեն 104,5 %-ով պարգեւատրելու մասին։ Աշխատավարձի 100%-ը գերազանցող պարգեւատրումը՝ սեփական անձի եւ իրեն հաճո 14 ենթակաների համար, իշխանության շարքերում նույնիսկ տարաձայնությունների պատճառ դարձավ։ Բյուջեի հաշվին սեփական անձի ինքնագնահատման 104.5 %-անոց պարգեւատրումն առաջինը հենց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն անօրինական որոշում որակեց. «Մարզպետն իրավունք չուներ իր գրչով կարգադրություն ստորագրել եւ ինքն իրեն իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգեւավճար սահմանել»,- Գարիկ Սարգսյանի ինքնապարգեւատրման մասին ասել էր նախարարը։ Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ, իր հերթին՝ ասել էր՝ «Մարզպետներն ավելի համեստ պետք է գտնվեին իրենց պարգեւավճար տալու առումով»։

Մանրամասներըթերթի այսօրվա համարում