Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԵՏՄ շուկա ԱՄԷ-ի դուրս գալու համար․ Մհեր Գրիգորյան
Պարսից ծոցի երկրների հետ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը միշտ եղել է Հայաստանի կառավարության օրակարգի կարեւոր մասը։ Այս մասին Արաբական Միացյալ Էմիրությունների Անկախության օրվա առթիվ տոնակատարության ժամանակ իր ելույթում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի եւ ԱՄԷ-ի հարաբերություններում կա մեծ պոտենցիալ, մանավանդ առեւտրատնտեսական ոլորտում, որի նպատակային օգտագործումը կնպաստի փոխշահավետ համագործակցությանը։ Մենք ԱՄԷ-ն դիտարկում ենք որպես գլխավոր կամուրջ Հայաստանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԵՏՄ շուկա ԱՄԷ-ի դուրս գալու համար»,- նշել է նա։