Հյուսիսային պողոտայի արագ սննդի կետերից մեկից գողություն է կատարվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 10.05-ին ոստիկանություն զանգահարած ՍՊԸ տնօրենը հայտնում էր, որ նույն օրը ժ.03.05-ին անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հյուսիսային պողոտայի արագ սննդի կետերից մեկի մուտքի դուռը եւ գողացել դրամարկղը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը կատարել է 20-ամյա մի երիտասարդ։ Նա նույն օրը ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: