Հայկ Մարությանը ներկայացրել է Կենտրոնի նորանշանակ ղեկավարին (վիդեո)
Երևանի քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն ու աշխատանք: