Ինչո՞ւ 2017-ին «Բարսելոնա»-ն 100 միլիոն եվրոյի դիմաց չկարողացավ գնել Մարկո Վերատիին
Դոնատո Դի Կամպիլին, ով «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Մարկո Վերատիի նախկին գործակալն էր, հայտնել է, թե տրանսֆերային ի՞նչ առաջարկ է արել «Բարսելոնա»-ն 2017 թվականին։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․ «Առաջարկն անհավանական էր․ 100 միլիոն եվրո։ Բայց Մարկոն ակումբի սեփականատիրոջ սիրելի ֆուտբոլիստն է։ Այդ իսկ պատճառով նույնիսկ այդ հարցը չի քննարկվել։
Ժոզե Բարտումեուն զանգահարել է Նասսեր Ալ-Հելաֆիին, որպեսզի գործարքի մասին խոսեն, սակայն նա նույնիսկ հեռախոսը չի վերցրել»։
Հիշեցնենք, որ Վերատտին շարունակում է խաղալ «ՊՍԺ»-ում։