Ձերբակալվել է Լոնդոնում ահաբեկչություն իրականացրած անձը

Անգլիական Ստոուկ-օն-Թրեթ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի կամուրջում ահաբեկչական ակտ իրականացրած Ուսման Խանի նախկին համակիրին:
34-ամյա Նազամ Հուսեյինը ձերբակալվել է ահաբեկչություն կազմակերպելու կասկածով: 2012 թվականին Հուսեյին Խանը և ևս 7 հոգի դատապարտվել էին ազատազրկման՝ Լոնդոնի արժեթղթերի բիրժայում ահաբեկչություն ծրագրելու համար:
Ոստիկանությունը նաև տեղեկություն է տարածել, որ դեռևս ապացուցված չէ, որ Հուսեյինը անմիջական կապ է ունեցել Լոնդոնի կամրջի վրա կազմակերպած ահաբեկչությանը: