«Միլան»-ի ղեկավարները հերքում են, որ Իբրահիմովիչի հետ բանակցություններ ընթանում են
Իտալական սպորտային մամուլը շարունակում է ներկայացնել նոր մանրամասներ «Միլան»-ի և Զլատան Իբրահիմովիչի շուրջ ստեղծված իրավիճակից։
Այս թեմայով խոսել է նաև «Միլան»-ի սպորտային տնօրեն Ֆեդերիկո Մասսարան, ով մասնավորապես նշել է, որ իրենք չեն բանակցում Իբրահիմովիչի հետ։ Այս ամենի հետ մեկտեղ էլ իտալական ամենահեղինակավոր կայքերը նշում են, որ Զլատանն ու միլանյան ակումբը եկել են համաձայնության և Իբրահիմովիչը պաշտոնապես կներկայացվի դեկտեմբերի 15-ին։
Ընդգծենք, որ Իբրահիմովիչի արդեն նշել է, որ հեռանում է «Լոս-Անջելես Գելեքսի»-ից։