Grand Prix Arlosa․ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին
Մոսկվայում ավարտված Grand Prix Arlosa 2019 մրցաշարում 77 կգ քաշայինների պայքարում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտություն կրեց կրկնակի օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոման Վլասովից: Գոտեմարտն ավարտվեց 2:3 հաշվով:
Արսեն Ջուլֆալակյանը ներկայացնում էր աշխարհի հավաքականը: Ջուլֆալակյանի մարտավկան օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն էր: