Ջարդել են էջս ու ջնջել իմ և Արիանա Հովսեփյանի հարցազրույցը․ բլոգեր
Լրագրող, բլոգեր Նարեկ Դեմիրճյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնել է, որ կոտրել են վերջինիս YouTube-ի էջն ու ջնջել այնտեղ տեղադրված հարցազրույցներից մեկի տեսագրությունը, որի հյուրն էր «Նյուզպրես» լրատվականի հիմնադիր-խմբագիր Արիանա Հովսեփյանը։
«Ջարդել են էջս ու ջնջել իմ և Արիանա Հովսեփյանի հարցազրույցը»,- գրել է բլոգերը։
Հիշեցնենք, որ վերջերս էլ հաքերային հարձակման էին ենթարկվել Արիանա Հովսեփյանի ֆեյսբուքի էջերը։