«Փաստ». Ինչպե՞ս է կոչվելու Արթուր Վանեցյանի կուսակցությունը

Այս թեմայով
- «Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է». Ռամզան Քադիրովը շնորհավորել է Վանեցյանին
- Մենք չենք կարող մեզ թույլ տալ որեւէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին. Վանեցյան. Hraparak.am
- Չեմ զարմանա, եթե բողոքի ակցիա մեկնարկի այն բանից հետո, երբ որևէ պաշտոնյա խանութից կարագ գնի․ ՀՖՖ խոսնակ
- «Հրապարակ». Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում
«Փաստ» թերթը գրում է.
«ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ:
«Փաստ» թերթին այս թեմայով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ մեր հավաստի աղբյուրների, Վանեցյանն առաջիկայում իսկապես կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին:
Հետաքրքիր է նաեւ կուսակցության անունը: Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»:
Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ, ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում կուսակցության «կորիզը» ձեւավորելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում