Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Արսենալ»-ը
Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը, որի ղեկավարները երեկ հեռացրեցին թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին։
Ալեգրիի նշանակման մասին մասնավորապես ակտիվորեն գրում են անգլիական սպորտային կայքերը։
Լոնդոնյան ակումբի ղեկավարները լրջորեն դիտարկում են նաև Կառլո Անչելոտիի տարբերակը, ում գործերն այնքան էլ հաջող չեն «Նապոլի»-ում։